Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ դիմումի վերաբերյալ տեղեկությունը։
Զաքարյանը հիշատակել է Թրամփի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումը, որտեղ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր մասնակցությամբ կարգավորվել է ութ հակամարտություն, և դժգոհություն է հայտնել խաղաղության Նոբելյան մրցանակի արդյունքներից։
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն։ Կարծում եմ՝ կա նաև այդ հանգամանքը»,- գրել է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Թրամփը նախկինում ևս դժգոհություն է հայտնել մրցանակը չստանալու կապակցությամբ՝ պնդելով, որ իր միջամտությամբ կարգավորվել են մի շարք հակամարտություններ։ Զաքարյանը հիշատակել է նաև Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունները։
Զաքարյանը նշել է, որ նախորդ տարիներին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնություններով հանդես են եկել Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդենը, ԱՄՆ կոնգրեսականներ Դարել Իսան և Կլաուդիա Թեննին, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը։
Նշենք, որ Նոբելյան մրցանակի չշնորհումն ինքնին չի հաստատում, թե կոմիտեն կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը․ դա Զաքարյանի գնահատականն է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը