NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ
Աշխարհ
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, հրապարակել է առաջարկների ներկայացման վերջնական հրավերը՝ մասնավոր ընկերություններից նոր սերնդի առևտրային տիեզերակայանների ստեղծման ծրագրեր ստանալու նպատակով։
NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանի խոսքով՝ գործակալությունը նպատակ ունի պահպանել ԱՄՆ-ի մշտական ներկայությունը Երկրի ցածր ուղեծրում նաև Միջազգային տիեզերակայանի շահագործման ավարտից հետո։ Առևտրային տիեզերակայանները կարող են ծառայել գիտական հետազոտությունների, նոր տեխնոլոգիաների մշակման, անձնակազմերի պատրաստման և դեպի Լուսին ու Մարս ապագա առաքելությունների նախապատրաստման համար։
Ծրագրի շրջանակում ընկերությունները պետք է ներկայացնեն առաջարկներ՝ առևտրային տիեզերակայանների նախագծման, կառուցման, փորձարկման, հավաստագրման և շահագործման վերաբերյալ։ NASA-ն նախատեսում է ընտրել առնվազն երկու կապալառու՝ զարգացման սկզբնական փուլում աշխատանքներն իրականացնելու համար։
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 8-ն է, իսկ պայմանագրերի շնորհումը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը