Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ կազմակերպության մասին խոսել է որպես «ընդհանուր ճակատագրի համագործակցության»։ Սակայն հանդիպման ընթացքում մասնակից երկրների ղեկավարների պահվածքը մեկնաբանությունների առիթ է դարձել։
NEXTA-ի համաձայն՝ Թուրքմենստանի հետ Լուկաշենկոյի հարաբերությունները սրվել էին դեռևս 2017 թվականին՝ Գարիլկի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման շուրջ վեճի պատճառով։ Հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տարաձայնությունը հասել էր Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ։ Դրանից հետո Լուկաշենկոն ինը տարի չէր այցելել Թուրքմենստան։
Հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրվում նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պահվածքին, որը Լուկաշենկոյի ելույթի ընթացքում թերթել է փաստաթղթերը և նայել հեռախոսին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքն էլ մեկնաբանվել է որպես Լուկաշենկոյի հետ աչքի շփումից խուսափելու փորձ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը