CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի հրամանատարները ամրապնդում են Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը, հայտնում է Կանադական հեռարձակող ընկերությունը (CBC)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ «ՆԱՏՕ-ի բարձրլեռնային պահակախմբի» կողմից «օդային վահանի» կիրառումը չի համարվում սովորական զորավարժություն։ Ինչպես հրատարակությանը հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Իրիս Ռիկվեյլիսը, Ռիգան արևելյան սահմանի երկայնքով կառուցում է այսպես կոչված անօդաչու թռչող սարքերի պատ։
CBC-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի ռազմական պլանավորողները, սակայն, խոստովանում են, որ լիովին անթափանց պաշտպանիչ գմբեթ ստեղծելը «մաթեմատիկորեն անհնար է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը