Փոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայի
Աշխարհ
PowerOutage պորտալի տվյալների համաձայն՝ ԱՄՆ Ֆլորիդա և Ալաբամա նահանգներում ավելի քան 750,000 բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից «Իսաիաս» փոթորկի պատճառով։
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային փոթորիկների կենտրոնը հայտնել էր, որ «Իսաիաս» փոթորիկը հասել է Ֆլորիդային, քամու առավելագույն արագությունը կազմել է մոտ 169 կիլոմետր ժամ։
Մոսկվայի ժամանակով ժամը 11:13-ի դրությամբ Ֆլորիդայում առանց էլեկտրաէներգիայի էր մնացել 441,088, իսկ Ալաբամայում՝ 312,379 բաժանորդ։ Միացյալ Նահանգներում ավելի քան 840,000 մարդ առանց էլեկտրաէներգիայի էր։
Միջազգային ինտերնետային մոնիթորինգի NetBlocks ծառայությունը նույնպես հայտնում է Ֆլորիդայի որոշ հատվածներում ինտերնետ կապի մակարդակի անկման մասին փոթորկի պատճառով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը