Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը
Աշխարհ
Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակում. 21-ամյա կինը հարձակվել է երեք երիտասարդ տղամարդկանց վրա, հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
«Շաբաթ օրը Վարշավայի Մինսկի փողոցում գտնվող դպրոցի դիմաց դանակով հարձակում է տեղի ունեցել։ 21-ամյա կինը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա, որը հիվանդանոց է տեղափոխվել նախաբազկի վերքով։ Նրա վիճակը կյանքին սպառնացող չէ», – հաղորդել է ռադիոկայանը։
Վիրավորվել են ևս երկու անձ՝ 17-ամյա և 24-ամյա տղաներ։ Նրանք թեթև վնասվածքներ են ստացել և հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Ոստիկանության աշխատակիցները անմիջապես ժամանել են դեպքի վայր՝ հաղորդումը ստանալուց չորս րոպե անց։ Հարձակվողը ձերբակալվել է։
Պարզվել է, որ նա դպրոցի աշակերտուհի է։ Նրա դրդապատճառները ներկայումս անհայտ են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը