Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին
Աշխարհ
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ մի շարք միջազգային ԶԼՄ-ներում և սոցցանցերում կանխամտածված և նպատակաուղղված նյութեր են տարածվում՝ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության դեմ:
Նշվում է, որ այդ արշավի հիմնական նպատակը երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խաթարումն է, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապակայունացումը:
«Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, համատեղ քայլերի և իրականացվող համագործակցության դեմ մանիպուլյատիվ հայտարարություններով հանրությանը մոլորեցնելու փորձերը չեն հասնի իրենց նպատակին», - ընդգծել են կենտրոնից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը