Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը
Աշխարհ
Չինաստանի զինված ուժերը պատրաստ են ամերիկյան կողմի հետ ամրապնդել երկխոսությունը, ընդլայնել համագործակցությունը և նպաստել երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների կայուն զարգացմանը։ Չինաստանի պաշտպանության նախարարության «The Paper» հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Սին։
Նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է երկու երկրների ռազմական համագործակցության հետագա ուղղություններին։
«Բարձրագույն մակարդակի դիվանագիտությունը չին-ամերիկյան հարաբերությունների ուղենիշն է և ուղղորդող դեր է խաղում երկու երկրների զինված ուժերի կապերի զարգացման գործում»,– հայտարարել է Չեն Սին։
Նրա խոսքով՝ չինական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրականացնել երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունները, զարգացնել հաղորդակցությունն ու պատշաճ կերպով կառավարել տարաձայնությունները։
Հայտարարությունն արվել է ի պատասխան հարցի՝ կապված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ հնչեցրած դիրքորոշման հետ։ Սի Ծինփինը նշել էր, որ երկու երկրների զինված ուժերը պետք է պահպանեն մշտական երկխոսություն և կատարելագործեն ճգնաժամային հաղորդակցության ու ճգնաժամերի կանխարգելման մեխանիզմները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը