Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հնարավորություն է ունեցել կարգավորելու պատերազմը, սակայն չի օգտվել դրանից։ Նա կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք, որը կկարողանա համաձայնության գալ։
«Զելենսկին կարող էր այս պատերազմը կարգավորել բազմաթիվ անգամներ, բայց նա ընտրում է դա չանել։ Նա ցանկանում է խնդիրներ ստեղծել աշխարհի համար։ Նա խնդիրներ է ստեղծում մեր ֆերմերների համար՝ հարվածներ հասցնելով ռուսական նավթավերամշակման գործարաններին»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա գործարք կնքել։
«Չգիտես ինչու, Զելենսկին երբեք համաձայնությունների չի գալիս։ Մենք նրան ասացինք՝ արա այն, ինչ ուզում ես, բայց մի՛ հարվածիր դիզելային վառելիքին։ Իսկ նա ի՞նչ արեց։ Գնաց և հարվածեց դիզելային վառելիքին։ Նա կարող է անել այն, ինչ ուզում է, բայց դա չի կարող անել»,- նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը սկսելու պատճառ չի եղել՝ այն վերագրելով անգործունակությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը