ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Ռուսաստան
Հոկտեմբերի 11-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի վրա, ինչի հետևանքով օբյեկտի աշխատանքը դադարեցվել է։
Ընկերության տվյալներով՝ գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, արձանագրվել են խոշոր խափանումներ և էլեկտրամատակարարման ընդհատում։ Խնդիրներն առաջացել են ru-central1-a հասանելիության գոտում, որը ֆիզիկապես տեղակայված է Վլադիմիրի տվյալների կենտրոնում։
Խափանման հետևանքով դադարել են աշխատել «Յանդեքս Տուն», «Յանդեքս Երաժշտություն» և «Տելեմոստ» ծառայությունները, ինչպես նաև Yandex Cloud ամպային ենթակառուցվածքի մի շարք ծառայություններ։
Ընկերության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Տուժածներ չկան։
Տեսանյութը՝ հղմամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը