Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստան
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին և 12-ին, ինչպես նաև 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո, 14-ին և 15-ին՝ գիշերային ու ցերեկային ժամերին, առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 11-ին և 12-ին, ինչպես նաև 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 13-ի և 14-ի երեկոյան ժամերին, ինչպես նաև 15-ի գիշերը և կեսօրից հետո մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը