Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Տնտեսություն
Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի գների և ապրանքատեսականու վրա, սակայն խնդիրներ են առաջացրել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի մասնաբաժինը Ռուսաստանի ներմուծման ընդհանուր ծավալում, կախված ապրանքատեսակից, կազմել է 1-7 տոկոս։ Այդ պատճառով սահմանափակումները էական ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայում գների և ապրանքների տեսականու վրա։
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ գյուղատնտեսական և ձկնային արտադրանքի, իսկ հուլիսի վերջից՝ նաև կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։
Ռուսական գերատեսչությունը սահմանափակումները հիմնավորել է արտադրանքի որակի վերահսկողության հետ կապված խնդիրներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը