Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում, բախվել են «Toyota» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները. փոխանցում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Opel Corsa»-ն կողաշրջվել և հայտնվել է հետիոտների համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու Քննչական կոմիտեի քննիչները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վթարի հանգամանքները, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը պարզվում են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը