36 ժամ ջուր չի լինի
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 22։00-ն, կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
Ջրանջատումը կվերաբերի հետևյալ տարածքներին։
Երևան
- Նուբարաշեն՝ ամբողջ վարչական շրջանը։
- Էրեբունի՝ ամբողջ վարչական շրջանը՝ բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի։
- Կենտրոն՝ Օստրովսկու, Ծատուրյան և Զավարյան փողոցներն ու նրբանցքները, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 հասցեները, Նար-Դոսի փողոցի 1-40, Քրիստափորի փողոցի 1-15, Ծխախոտագործների փողոցի 1-65, Խորենացու փողոցի 28-231 հասցեներն ու 3-րդ փակուղին, Տիգրան Մեծի պողոտայի 12-80 հասցեներն ու նրբանցքը։ Ջրամատակարարումը կդադարեցվի նաև Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության և Երևանի պետական համալսարանի վարչական շենքերում։
- Շենգավիթ՝ Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ և 10-րդ փողոցներն ու նրբանցքները, Սևանի փողոցն ու նրբանցքը, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքները, Չեխովի փողոցի 1-21 և Բագրատունյաց պողոտայի 41-80 հասցեները, ինչպես նաև Ներքին Շենգավիթի, Նորագավիթի և Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերը։
Շենգավիթի վարչական շրջանի մյուս հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի 3-րդ և ավելի բարձր հարկերում։
Արարատի մարզ
Ջրամատակարարումը կդադարեցվի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն և Նոր Խարբերդ գյուղերում, ինչպես նաև անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների մոտ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը