Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն
Հասարակություն
Շաքի գյուղում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին մոտ մեկ ամսից կրկին վիրահատելու են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Անիի վիճակն այժմ կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ, սակայն նա դեռևս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։
«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ»,- նշել է նրա քույրը։
Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ Անիի որդին ևս վիրահատվել է․ մատների վիրահատությունից հետո նրա ձեռքը գիպսի մեջ է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը