Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Աշխարհ
Լեհաստանի հատուկ ծառայություններն արտահերթ խորհրդակցություն են հրավիրել՝ վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի նախապատրաստման վերաբերյալ ստացված տեղեկությունների կապակցությամբ։
Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 11։00-ին, Ներքին անվտանգության գործակալության կենտրոնակայանում։
Հանդիպմանը մասնակցել են կամ նախատեսվում էր ներգրավել ոստիկանության, Պետական պահպանության ծառայության և Ներքին անվտանգության գործակալության ներկայացուցիչներին։
Տեղեկությունը հաստատել է նաև հատուկ ծառայությունների համակարգման նախարարի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին։ Լեհաստանի PAP լրատվական գործակալության հետ զրույցում նա նշել է, որ այս փուլում չի կարող մանրամասներ հայտնել։ Նրա խոսքով՝ մամուլի ասուլիս անցկացնելու դեպքում լրատվամիջոցները պատշաճ կերպով կտեղեկացվեն։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեղեկություններ են ստացվել ոստիկանության կողմից և ինչ բնույթի կարող էր լինել ենթադրյալ սպառնալիքը։ Լեհաստանի իրավապահ մարմինները միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը