Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ
Աշխարհ
«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել։ Մի՛ խախտեք այն», - գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։
Սեպտեմբերի 14-ին Թրամփն արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են չհարձակվել միմյանց էներգետիկ օբյեկտների վրա։ Այդ ժամանակ կողմերը չէին հաստատել համաձայնագիրը, և հարվածները շարունակվել էին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կանցկացնի ընտրություններ, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը