Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։
Զելենսկին նշել է, որ երկրի առաջնորդին պետք է ընտրի ուկրաինացի ժողովուրդը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ։
Ավելի վաղ՝ փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովում, Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել երկամսյա հրադադարի պայմաններում։ Ավելի ուշ Axios-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ Ռուսաստանն առաջարկել էր ընդամենը մեկօրյա հրադադար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը