Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Սանահինի խաչմերուկի մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը