ԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը
Աշխարհ
ԱՄՆ-Ճապոնիայի համատեղ զորավարժությունները՝ «Քին Սուորդ»-ը, տեղի կունենան հոկտեմբերի 19-29-ը Ճապոնիայում և հարակից ջրերում, չնայած այս ամսվա սկզբին ԱՄՆ ծովային հետևակի կողմից տեղի կնոջ սպանությանը և կողոպուտին։ Այս մասին հաղորդել է «Կիոդո» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Հիրոակի Ուչիկուրային։
Նա նշել է, որ ռազմական ղեկավարությունը չափազանց լուրջ է վերաբերվում այս հանցագործությանը։ Սակայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ներկայիս զորավարժությունները պետք է դիտարկվեն միջադեպից առանձին։
20-ամյա ԱՄՆ ծովային հետևակի զինծառայող է ձերբակալվել Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում տեղի ունեցած սպանության կապակցությամբ. նա հերքում է ցանկացած հանցանք։
Քին Սուորդ զորավարժություններին կմասնակցեն 45,000 ճապոնացի զինվորներ և սպաներ, ինչպես նաև մոտավորապես 12,000 ամերիկացի զինվորներ և սպաներ։ Նախատեսվում է նաև յոթ այլ երկրներից, այդ թվում՝ Ավստրալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից ստորաբաժանումների մասնակցություն։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը