Ռիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ
Աշխարհ
FlightRadar օդային երթևեկության մոնիթորինգի կայքի տվյալներով՝ Ռիադի օդանավակայանը փակ կլինի ևս 24 ժամով։
«Օդաչուների համար օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Ռիադի օդանավակայանի փակումը երկարաձգվել է ևս 24 ժամով», - հայտնել է կայքը իր սոցիալական ցանցերի էջում։
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Ռիադի օդանավակայանը կրկին հարված է ստացել, որի հետևանքով կան վիրավորներ և օդանավակայանը փակվել է։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը