Սաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ
Աշխարհ
Շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը կառավարում է Եմենի հյուսիսը, պնդում է, որ Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել իր վերահսկողության տակ գտնվող նահանգներին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում սաուդյան թշնամին 124 ավիահարված է հասցրել մեր երկրին՝ հարձակվելով մայրաքաղաք Սանայի, ինչպես նաև Թաիզ, Մարիբ, Ալ-Ջաուֆ, Հաջջա, Հոդեյդա և Սաադա նահանգների վրա», - զինված ուժերի Telegram ալիքում հայտարարել է հուսիթների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական թշնամանքը սրվել է օգոստոսին՝ չորս տարվա դադարից հետո, երբ նրանք սկսել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդյան տանկերների վրա՝ ի պատասխան Էր-Ռիադի կողմից աջակցվող Եմենի բանակի կողմից Սանայի օդանավակայանի հրետակոծության։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը