Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է մայրաքաղաքում պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը կրճատել 30%-ով։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի։ Այդ նպատակով քաղաքի մուտքերի մոտ նախատեսվում է կառուցել խոշոր ավտոկայանատեղիներ, ինչը պետք է նպաստի ճանապարհային երթևեկության բեռնաթափմանը։
Ավինյանն անդրադարձել է նաև 18 մետրանոց ավտոբուսների շահագործմանը՝ նշելով, որ թեև դրանք ավելի երկար են, երթևեկության պայմաններում կարող են ավելի մանևրելի լինել, քան 12 մետրանոց ավտոբուսները։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը