Կալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում
Աշխարհ
Էր-Ռիադը խնդրել է Եվրոպական Միությանը ուժեղացնել իր «Ասպիդես» ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում և օգնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավերի ուղեկցմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես ԵՄ արտաքին գործերի նախարարների ղեկավար Կայա Կալասը։
«Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել մեր «Ասպիդես» առաքելությունը Կարմիր ծովում, որպեսզի այն կարողանա համագործակցել Սաուդյան Արաբիայի ուժերի հետ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավերի ուղեկցմանը օգնելու համար», - ասել է Կալասը։
Նա նաև դատապարտել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի զինյալների կողմից Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարվածները։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը