Axios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է Վլադիմիր Զելենսկիի վրա և ակնկալում է, որ Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, հաղորդում է Axios-ը։
Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ «Թրամփն իսկապես զայրացած է», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ անդրադառնալով Կիևին Վաշինգտոնի աջակցությանը։
«Ուրբաթ օրը դիզելային վառելիքի վրա պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնության գալուց հետո Թրամփը շարունակում է կենտրոնանալ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածները դադարեցնելու վրա։
Նա կարծում է, որ այդ հարվածները բարձրացնում են վառելիքի գները ԱՄՆ-ում», - նշվում է հաղորդագրության մեջ։ Այն ընդգծում է, որ Կիևի հարձակումները «վնաս են հասցնում» Թրամփի և Զելենսկու միջև հարաբերություններին։
Ամերիկացի առաջնորդը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել «էներգետիկ հրադադարի» շուրջ։ Վերոնշյալ Սպիտակ տան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «ակնկալում է, որ Վլադիմիր Զելենսկին կհետևի դրան»։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր երկիրը բազմիցս պահանջել է, որ Զելենսկին զերծ մնա ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, բայց նա չի լսել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը