Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը
Գիտություն և Մշակույթ
Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը՝ հայ-ռուսական ընդհանուր պատմությանը նվիրված խաղում զբաղեցնելով առաջին տեղը։
Ինտելեկտուալ մրցաշրջանը սկսում ենք հաղթանակով,-նշված է համալսարանի ֆեյսբուքյան էջում.
Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթեցին Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությանը նվիրված «ՎԵՐՉ» թիմային ինտելեկտուալ խաղում։
Խաղը կազմակերպել էին Երևանում Ռուսական տունը և «Պատմության կաբինետ» նախագիծը։ Մրցույթին մասնակցում էին նաև «Պատմության կաբինետի» և Ռուսական տան գրական ակումբի թիմերը։
Պատմության և մշակույթի վերաբերյալ հարցերը համադրված էին ստեղծագործական առաջադրանքների հետ․ մասնակիցները երգեցին ժողովրդական երգեր, ասմունքեցին և պարեցին։
Լավագույն արդյունքը գրանցեց Երևանի մասնաճյուղի թիմը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը