Բաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից
Աշխարհ
Թեհրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում առկա խնդիրներից, քանի որ այնտեղի անվտանգությունը Իրանի համար առաջնային նշանակություն ունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք չափազանց դժգոհ ենք ստեղծված իրավիճակից, քանի որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի», - ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որին Իրանը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն, ավելի ուշ, կրկին փոխանակվեցին հարվածներով։ Հակամարտությունը մնում է չլուծված։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը