Ինդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել
Աշխարհ
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հայտնաբերվել է մոտ 50 կգ քաշով ավիառումբ, որը, ենթադրաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինդոնեզիայի ճապոնական օկուպացիայի մնացորդ է։ Ոստիկանության ռումբերի վնասազերծման մասնագետները զինամթերքը ոչնչացրել են վերահսկվող պայթյուններով, հաղորդում է «Ջակարտա Գլոբ» թերթը։
Ըստ տեղեկությունների, ռումբը հայտնաբերվել է հնաոճ իրերի հավաքորդի կողմից, որը մետաղական դետեկտոր է օգտագործել ճապոնական դարաշրջանի արտեֆակտներ որոնելու համար։ Դետեկտորը ուժեղ ազդանշան է արձակել, որից հետո նա սկսել է փորել և գտել է մետաղական առարկա, որը թաղված է եղել մակերևույթից մոտ 50 սմ խորության վրա։ Ենթադրվում է, որ այդ տարածքում գտնվել է ճապոնական օկուպացիայի ժամանակաշրջանի օդանավակայան։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ռումբը վտանգ է ներկայացրել մոտակա շենքերի համար մոտ 100 մետր շառավղով։
Հունիսին հինգ մարդ զոհվել է, իսկ երեքը՝ անհետ կորել, երբ Ինդոնեզիայի արևելքում պայթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ենթադրաբար ռումբ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը