Նոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը։ Հրդեհը մեկուսացվել և ամբողջությամբ մարվել է։
Այրվել են կուտակած փայտը, տան տանիքի փայտե կառուցատարրերը, ինչպես նաև Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում գտնվող կենցաղային իրերը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը