Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Աշխարհ
Մոսկվան հույս ունի, որ Մերձավոր Արևելքի երկրները կընդունեն Պարսից ծոցում կոլեկտիվ անվտանգության կառուցման շուրջ կոնկրետ երկխոսություն սկսելու նախաձեռնությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեծ հույս ունենք, որ տարածաշրջանի մեր բարեկամները՝ Սաուդյան Արաբիայում, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մյուս երկրներում և իրանական կողմում, գործնական գործողությունների կվերածեն Պարսից ծոցում և հարակից տարածաշրջաններում կոլեկտիվ անվտանգության համակարգի կառուցման շուրջ կոնկրետ երկխոսություն սկսելու մեր վաղեմի նախաձեռնությունը», - ասել է նա երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը