Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Արտաքին Քաղաքական
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա իրականացումը կախված է նաև ԵՄ-ի ընդլայնման քաղաքականությունից։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Radio France Internationale-ին տված հարցազրույցում։
«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական միության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը։ Որովհետև Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունում այսօր էլ տարբեր կարծիքներ կան այն հարցի շուրջ, թե արդյոք միությունը պետք է ընդլայնվի։ Հետևաբար Հայաստանի անդամակցության հեռանկարը կախված է նաև ԵՄ-ի դիրքորոշումից։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը