Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Աշխարհ
Էստոնիայում զորակոչային ծառայության մեջ ծառայող կանանց թիվը կարող է քառապատկվել մինչև 2035 թվականը՝ երկրի ծնելիության նվազման պատճառով, ըստ Էստոնիայի պաշտպանական ռեսուրսների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Անա Ռաննավեսկու։
Նա նշել է, որ ժողովրդագրական իրավիճակը դժվարացնում է միայն տղամարդկանցից անհրաժեշտ թվով զորակոչիկների հավաքագրումը։ «Ռազմական ղեկավարությունը խորհուրդ է տալիս տարեկան զորակոչել մինչև 4100 տղամարդ։ Եթե տարեկան արդեն ծնվում է 4000-5000 տղա, ապա այս թվից 4100 զորակոչիկ հավաքագրելը շատ դժվար կլինի», - նշել է Ռաննավեսկին։ Նրա խոսքերը մեջբերել է ERR ազգային հանրային հեռարձակողը։
Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականը տարեկան մի քանի հարյուր լրացուցիչ կանայք պետք է հավաքագրվեն՝ զորակոչիկների անհրաժեշտ թիվը լրացնելու համար։ Հետևաբար, պաշտպանության ոլորտը համաձայնել է կանանց զորակոչը տարեկան մոտ 50-ից հասցնել 200-ի։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը