Ուլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Էստոնիայի նախկին արդարադատության կանցլեր Ուլե Մադիսեն երդվել է որպես Բալթյան հանրապետության նոր նախագահ։ Երդմնակալության արարողությունը հեռարձակվել է ERR ազգային հանրային հեռարձակողի կողմից։
«Ստանձնելով Էստոնիայի նախագահի պաշտոնը, ես՝ Ուլե Մադիսեն, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կպահպանեմ Էստոնիայի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները», - հայտարարել է Մադիսեն։ Արարողությունը տեղի է ունեցել Էստոնիայի Ռիիգիկոգուի (խորհրդարանի) նիստերի դահլիճում՝ պատգամավորների, կառավարության անդամների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և երկրի նախկին նախագահների ներկայությամբ։
Մադիսեն ընտրվել է Էստոնիայի խորհրդարանում սեպտեմբերի 2-ին կայացած գաղտնի քվեարկությամբ։ Նա ստացել է 71 պատգամավորի աջակցությունը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը