«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով
Ժամանց
Ֆրանսիական «Citroën» ընկերությունը ներկայացրել է իր դասական 2CV մոդելի էլեկտրական կոնցեպտը՝ նպատակ ունենալով մեքենան շուկա հանել 2028 թվականին՝ շուրջ 15 հազար եվրո մեկնարկային գնով։ 20-րդ դարի երկրորդ կեսին «Citroën 2CV»-ն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում եվրոպական ավտոմեքենաների շարքում: Այդքան էլ հզոր չլինելով հանդերձ՝ մեքենան արտադրության տարիներին վաճառվել է միլիոնավոր օրինակներով։ Նոր էլեկտրական կոնցեպտը պահպանում է բնօրինակ մոդելի ընդհանուր ուրվագիծը, սակայն ավելի նորացված է։

Նոր մոդելը նույնիսկ ավելի կարճ է, քան բնօրինակը՝ մոտ 10 սանտիմետրով։ «Citroën»-ը նպատակ ունի մեքենայի քաշը պահել շուրջ 1000 կգ-ի սահմաններում, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է էլեկտրական ավտոմեքենայի համար։ Նմանատիպ փոքր քաղաքային էլեկտրամեքենաները սովորաբար ունեն մոտ 30 կՎտժ տարողությամբ մարտկոցներ և շուրջ 250 կմ ընթացքի պաշար, սակայն նոր 2CV-ի համար այս ցուցանիշները դեռ հաստատված չեն։ Ընկերությունը մտադիր է մոդելը վաճառքի հանել 2028 թվականին՝ շուրջ 15 հազար եվրո մեկնարկային գնով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը