34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն
Արտակարգ Պատահար
34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն։
Դերասանի ներկայացուցիչները հաստատել են նրա մահվան լուրը՝ նշելով, որ նա հայտնի էր ոչ միայն դերասանական աշխատանքով, այլև բարեգործական գործունեությամբ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններով։
TMZ-ի հաղորդմամբ՝ Միտտեն մահացել է երկուշաբթի օրը՝ Տեխասում։ Ըստ աղբյուրի՝ նա ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Դերասանը լայն ճանաչում էր ձեռք բերել «Breaking Bad» սերիալում Ուոլթեր Ուայթ կրտսերի՝ Ֆլինի դերով։ Նա ուներ ուղեղային կաթված և իր հանրային գործունեությամբ նպաստում էր հաշմանդամության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու ներառականության տարածմանը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը