Արարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն
Արտաքին Քաղաքական
Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն։
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, ինչպես նաև տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու կողմերի միջև համագործակցության հնարավորությունների շուրջ։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան