Կիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին
Աշխարհ
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հաղորդմամբ՝ ԿԺԴՀ-ն շարունակելու է զարգացնել և կատարելագործել իր զենքերը, հայտարարել է Կորեայի Ժողովրդական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը՝ Երկրորդ տնտեսական կոմիտեի նոր Ազգային պաշտպանության հեղափոխության թանգարան այցելելու ժամանակ։
«ԿԺԴՀ-ի հզոր զենքերը շարունակելու են անընդհատ զարգանալ և կատարելագործվել, իսկ թանգարանի ծավալն ու բովանդակությունը անընդհատ ընդլայնվելու և հարստանալու են», – հայտարարել է Կիմ Չեն Ընը։
ԿԺԴՀ-ի առաջնորդը նաև «աշխարհի ամենաուժեղ պաշտպանական արդյունաբերության» կառուցումը անվանել է Կորեայի աշխատավորական կուսակցության «բնական ճակատագիր»։
Կիմ Չեն Ընը մասնակցել է թանգարանի բացման արարողությանը հոկտեմբերի 11-ին՝ կտրելով ժապավենը, ապա միջոցառման մասնակիցների հետ շրջել է ցուցանմուշներով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը