ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ
Արտաքին Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն հոկտեմբերի 14-17-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջնորդների գագաթնաժողովին։
Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հետ։
Հաոլիանգ Սյուն կմիանա համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և զարգացման գործընկերներին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և բնության պահպանությանն ուղղված ֆինանսավորման հարցերը։
Նա նաև կհանդիպի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և կայցելի կազմակերպության աջակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության ծրագիր։
Բացի այդ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կմասնակցի «Քաղաքական հրամայականը. բնության պաշտպանությունը հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
Հաոլիանգ Սյուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալ է նշանակվել 2023 թվականին։ Նա Չինաստանի քաղաքացի է և զարգացման ոլորտում ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը