ԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներին
Հայաստան
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ է կանխատեսում։ Այս մասին նշված է հիմնադրամի «World Economic Outlook» հետազոտության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել էր 5,3%-ի մակարդակում։ Այսպիսով՝ նոր կանխատեսմամբ ցուցանիշը բարձրացվել է 0,2 տոկոսային կետով։
2027 թվականի համար հիմնադրամը ևս կանխատեսում է 5,5% տնտեսական աճ՝ պահպանելով ապրիլին ներկայացված գնահատականը։
ԱՄՀ-ի զեկույցում նշվում է, որ տնտեսական ակտիվությունը պահպանվում է՝ չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին։ Դրան նպաստում են արհեստական բանականության ոլորտում ներդրումներն ու մասնավոր հատվածի հարմարվողականությունը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը