ՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական գործողությունների պատճառով
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) տվյալներով՝ Եմենում մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 216,000 մարդ տեղահանվել է։
«Մարտական գործողությունները և զանգվածային տեղահանությունները սրում են Եմենում առկա մարդասիրական մարտահրավերները», - նշել է OCHA-ն։
Օգոստոսի սկզբից ի վեր «ավելի քան 216,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, այդ թվում՝ Թաիզ նահանգի ավելի քան 172,000 բնակիչներ»։ Այս նահանգում ստեղծված իրավիճակը հատկապես մտահոգիչ է. կան հաղորդագրություններ այն մասին, որ «հիմնական ճանապարհների փակումը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության տեղաշարժին, առևտրային մատակարարումներին և մարդասիրական օգնության մատակարարմանը»։
Մուտքի սահմանափակումները և ռեսուրսների պակասը «բարդացնում են մարդասիրական գործողությունները»։ «Աճող ապրանքների գները և վառելիքի պակասը սպառնում են կենսականորեն կարևոր առողջապահական և ջրային ծառայությունների շարունակական գործունեությանը»։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 54 քաղաքացիական անձ, որոնցից կեսը՝ երեխաներ։ Եվս 171 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 107 կին և երեխա։ ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները, ապահովել քաղաքացիական անձանց անվտանգ տեղաշարժը և երաշխավորել կարիքավորներին մարդասիրական օգնության անվտանգ, արագ և անարգել հասանելիությունը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը