WP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համար
Աշխարհ
ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած առաջարկ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար, հայտնում է Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստում են համատեղ խաղաղության առաջարկ, որը կապահովի ֆինանսական և անվտանգության արտոնություններ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես նաև կստեղծի տարածքային վեճերի լուծման հիմք։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի նախագիծը բաղկացած կլինի չորս կետից և կներառի Ռուսաստանի առաջարկը՝ Եվրոպայի հետ կնքել անվտանգության և տնտեսական համաձայնագրեր, որոնք կստեղծեն տարածաշրջանում կայունության հիմք։
Ծրագրի առաջին կետը Ուկրաինայի վերականգնումն է, որի համար բանակցողները ցանկանում են Կիևից պահանջել ծախսերի գնահատական: Երկրորդ կետը վերաբերում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին, չնայած Մոսկվայի համար նախատեսված անվտանգության կոնկրետ համաձայնագրերը դեռևս չեն ճշգրտվել:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը