Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, բայց պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես անկեղծորեն հայտարարեցի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք չենք պլանավորում որևէ մեկի վրա հարձակվել, քանի որ մեր արևմտյան «ընկերները» վերջերս լրատվամիջոցներում արշավ են սկսել՝ պնդելով, որ Ռուսաստանը կհարձակվի Բալթյան երկրների, հնարավոր է՝ Լեհաստանի վրա՝ Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին», - ասել է Լուկաշենկոն, ինչպես մեջբերել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Պուլ Պերվյի» Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ այսպես կոչված գործընկերները վերջերս լրատվամիջոցներում մեծ ուշադրություն են դարձնում Բելառուսի զինված ուժերում տեղի ունեցողին։
«Նրանց առաջին հերթին մտահոգում էր այն փաստը, որ մենք չափազանց հաճախակի, շատ մանրակրկիտ և ինտենսիվ կերպով ստուգումներ ենք անցկացնում զինված ուժերի ստորաբաժանումներում՝ ոչ միայն բանակի, այլև ամբողջ զինված ուժերի», - հավելել է Բելառուսի նախագահը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը