Ռուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկել
Աշխարհ
Հոկտեմբերի 13-ին Նիժնի Նովգորոդի երկնքում միաժամանակ երկու ուղևորատար ինքնաթիռներ աղետի ազդանշան են տվել, հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT Telegram ալիքին։
S7 Airlines-ի ինքնաթիռներից մեկը Միներալնիե Վոդիից ուղևորվում էր դեպի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան։ Վայրէջքից կարճ ժամանակ առաջ անձնակազմը տվել է «Մեյդեյ Վեներ» աղետի ազդանշան, որը վկայում է վառելիքի կրիտիկական պակասի մասին։ Ինքնաթիռը կարճ ժամանակ անց անվտանգ վայրէջք է կատարել Մոսկվայում։
Մի քանի րոպե անց Ղրղզստանի Avia Traffic Company ընկերության կողմից շահագործվող մեկ այլ ինքնաթիռ նույնպես տվել է նմանատիպ աղետի ազդանշան։ Բիշքեկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը նույնպես վառելիքի կրիտիկական պակաս է ունեցել։ Դրան չնայած, ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Դոմոդեդովոյում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը