Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով
Հասարակություն
Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող է ձգձգվել անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Այս մասին խորհրդարանում արցախցիների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու որոշ դեպքերում քաղաքացիություն ստանալու դիմումներից հետո գործընթացը տևում է 8-9 ամիս՝ Ղազարյանը նշել է, որ ստուգվում են դիմումներին կցված բոլոր փաստաթղթերը։
Նրա խոսքով՝ խնդիրներից մեկն այն է, որ արցախցիներից շատերի մոտ բացակայում են ծննդյան վկայականները։ Նման դեպքերում ծննդյան ամսաթիվը հաստատվում է նոտարական կարգով, իսկ նոտարներին ժամանակ է անհրաժեշտ՝ այդ գործընթացն արագացված կարգով իրականացնելու համար։
Վերջին տվյալներով՝ արցախցիները, այդ թվում՝ իրենց երեխաների համար, Հայաստանի քաղաքացիություն ստանալու 53 հազար 99 դիմում են ներկայացրել։ Դրանցից 45 հազար 98-ի դիմումատուներն արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը