Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Հասարակություն
Երևանի Նորագյուղ թաղամասում՝ Պասկևիչի բլրի վրա, այսօր հարգանքի տուրք են մատուցել 1827 թվականին ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Էրիվանի բերդի գրավման 199-րդ տարելիցի առթիվ։
Գեներալ-ֆելդմարշալ, կոմս Իվան Պասկևիչի հուշարձանին ծաղիկներ են խոնարհել ռուսաստանցի դիվանագետներ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Մոսկվայի տան և Հայաստանի վետերանների միավորման ներկայացուցիչներ։
«1827 թվականի հոկտեմբերի 1-ին՝ հին տոմարով, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խոր հետք թողեց Հայաստանի և Ռուսաստանի պատմության մեջ»,- նշել է միջոցառման մասնակիցներից մեկը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը