ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցը
Աշխարհ
ԵՄ առաջնորդները հոկտեմբերի 15-16-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Սև ծովում նավերի վրա հարձակումները։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։
«Այս չափազանց լուրջ հարցը կքննարկվի գագաթնաժողովում, որը սկսվում է հինգշաբթի օրը», - ասել է Գիլը՝ պատասխանելով Բուլղարիայի ափերի մոտ նավերի վրա հարձակումների վերաբերյալ հարցին։ Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը «Սև ծովում հակամարտության սրացումը, այդ թվում՝ Բուլղարիայի ափերի մոտ նավերի վրա հարձակումները, անընդունելի է համարում»։
Հոկտեմբերի 6-ին, անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Ալֆա Վատան» նավը խորտակվել է Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում՝ 10 հոգանոց անձնակազմով։ Ոչ ոք չի փրկվել։ Տարածքում ծովի խորությունը մոտավորապես 2 կիլոմետր է։ Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երկրորդ նավի՝ «Աբլ»-ի 18 նավաստիները տարհանվել են։ Մասնագետները կարծում են, որ նավը նույնպես կարող է խորտակվել։ Բուլղարիայի իշխանությունները միջադեպի պատասխանատվությունը որևէ մեկին չեն վերագրել։ Նրանք հետաքննություն են անցկացնում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը