Ֆրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակից
Աշխարհ
Ֆրանսիայում սեպտեմբերին սկսված ուսանողական բողոքի ցույցերից ի վեր գրեթե 150 դպրոցական աշխատակից է վիրավորվել, հաղորդում է Monde թերթը՝ հղում անելով երկրի Կրթության նախարարության տվյալներին։
Ավելի վաղ շարժման մասնակիցների շրջանում կոչեր էին հնչում՝ շարունակել բողոքի ցույցերը և միանալ հոկտեմբերի 13-ի զանգվածային ցույցերին, որոնց, ինչպես սպասվում է, կմասնակցի մինչև 200,000 մարդ։
«Շարժման սկզբից ի վեր վիրավորված ազգային կրթության աշխատակիցների թիվը հասել է 147-ի», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Monde-ը, միայն հոկտեմբերի 12-ին վիրավորվել է 20 մարդ, որոնցից հինգը կրթական հաստատությունների տնօրեններ են։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը