Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը, թերևս, չպետք է չափազանց հեռու գնար Իրանում իր գործողություններում, քանի որ վարչակազմը չի հասկանում, թե ում հետ գործ ունի։ Նա այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններից առաջ Օհայո նահանգում հանրապետական աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։
«Իրանական ժողովուրդը նույնիսկ առաջնորդ չունեն։ Սա խնդիր է։ Հնարավոր է՝ մենք չափազանց հեռու ենք գնացել այս առաջնորդների հետ, քանի որ չգիտենք, թե ում հետ գործ ունենք», - ասել է նա։ Ելույթը հեռարձակվել է CNN-ով։
ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը