Մադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորում
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը առաջարկել է խորհրդարանում ալկոհոլի և թմրանյութերի անսպասելի թեստեր ներդնել: Այս նախաձեռնությունը պատասխան էր ընդդիմադիր պատգամավոր Յանոշ Պոչի գործողություններին, որին վարչապետը կասկածում էր անպատշաճ վարքագծի մեջ։
«Յանոշ Պոչի վիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Ես կարծում եմ, որ Հունգարիայի խորհրդարանում անպայման պետք է ալկոհոլի և թմրանյութերի անսպասելի թեստեր ներդնել», - ասել է Մագյարը հունգարական հեռուստաալիքներով հեռարձակվող խորհրդարանական նիստում: Նա հավելել է որ «պոլիգրաֆիկ թեստերը, իհարկե, նույնպես չեն խանգարի»։
Ավելի վաղ Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն կուսակցությունը ներկայացնող Պոչը սոցիալական ցանցերում հրապարակել էր խաղատախտակի քարտերի նկար, որը նա անվանել էր «Պետեր Մադյար Բինգո»: Թվերի փոխարեն քարտերի վրա նշված էին ընդդիմադիր քաղաքական գործիչների անունները, որոնց վարչապետը ավանդաբար թիրախավորում էր խորհրդարանական նիստերի ժամանակ: Պատգամավորը խնդրել է կռահել, թե նրանցից ում կընտրի Մադյարը որպես քննադատության թիրախ:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը