Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր
Աշխարհ
Իսրայելը Հունաստան է վերադարձրել 22 հնագույն առարկա, որոնք անօրինական կերպով արտահանվել էին երկրից, հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարարությունը։
Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին Հունաստանում Իսրայելի դեսպան Պնինատ Յանայից ստացել է վերադարձված առարկաները Ազգային հնագիտական թանգարանում կայացած հատուկ արարողության ժամանակ՝ Իսրայելի հնությունների վարչության հնությունների ապօրինի շրջանառության կանխարգելման վարչության տնօրեն Ամիր Գանորի ներկայությամբ։
Հնությունները հայտնաբերվել և առգրավվել են վարչության կողմից։ Հավաքածուն ներառում է Ատտիկայի շրջանից 15 ծաղկաման, վեց կորնթոսյան ծաղկաման և բրոնզե կանացի արձանիկ։
«Ատտիկյան ծաղկամաններից 11-ը սևաֆիգուր են, երեքը՝ կարմիրաֆիգուր, իսկ մեկը ներկված է սև լաքով և թվագրվում է հունական պատմության արխայիկ (մ.թ.ա. 8-6-րդ դարեր) և դասական (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) ժամանակաշրջաններին։ Վեց կորնթոսյան ծաղկամաններ թվագրվում են արխայիկ ժամանակաշրջանին։
Բրոնզե կանացի արձանիկի իսկությունը պահանջում է հետագա ուսումնասիրություն», - ընդգծել է մշակույթի նախարարությունը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը